Հայկական տեխնոլոգիական հաբ

Տարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դառնալու նպատակով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է «Հայկական Վիրտուալ Կամուրջ» ծրագիրը, որը նպատակ ունի Հայաստանը կապել համաշխարհային այլ տեխնոլոգիական կենտրոնների հետ` օգտագործելով հայկական գիտական միտքը, հնարավորությունները և սփյուռքի ներուժը: 

Ծրագրի կարևորագույն բաղադրիչն է Հայաստանում հիմնել առաջին պետական «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ը: Այն հանդիսանալու է ևս մեկ խթան բարձր տեխնոլոգիաները տնտեսությունում առաջատար դարձնելու մեջ, նորարարական լուծումները տնտեսության ճյուղերում ամոբղջապես ինտեգրելու, համաշխարհային տեխնոլոգիական այլ կենտրոններից դեպի Հայաստան տաղանդի, գաղափարի և ընկերությունների ազատ մուտքի և ելքի հնարավորության ստեղծման, տաղանդի ներհոսքի ապահովման, միջազգային աքսելերացիոն և ինկուբացիոն հսկաների ներկայացվածությունը ապահովելու, Հայաստան տեղափոխված ընկերություններին ամբողջապես աջակցելու և էկոհամակարգի մասը դաձնելու մեջ: Այս ամենն ունի մեկ նպատակ՝ Հայաստանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն: 

Gallery

«ՀԱԲ»-ի փիլիսոփայությունն ինովացիաներ ծնող «Էկոհամակարգի» ամբողջականցումն է, որը հնարավոր է դառնալու կրթական, հետազոտական և զարգացման մաշտաբային ծրագրերի իրականացմամբ: «ՀԱԲ»֊ում աշխատանքային անվճար տարածքներ են տրամադրվելու Հայաստան տեղափոխված ստարտափներին, որտեղ հնարավոր կլինի կյանքի կոչել նորարական գաղափարները,  կազմակերպվելու են «ինկուբացիոն» ու «աքսելերացիոն» ծրագրեր, հնարավորություններ են ստեղծվելու ընկերությունների համար հանդիպելու վենչուրային ներդրողների, բիզնես հրեշտակների և ներկայացնել արտադրանքը, կազմակերպելու հանդիպումներ և քննարկումներ ոլորտի հաջողակ ձեռներեցների հետ: 

«ՀԱԲ»-ի կարևոր գրավչությունը կայանում է նրանում, որը իր հարկի տակ է հավաքելու համաշխարհային ճանաչում ունեցող «Աքսելերացիոն» և «Ինկուբացիոն» կենտրոնների ներկայացուցիչներին և նոր հնարավորություններ է ստեղծելու ստարտափների համար՝ այցելել Սիլիկոնյան հովիտ և ալ տեխնոլոգիական կենտրոններ: «ՀԱԲ»-ը ամբողջացնում է տեխնոլոգիական էկոհամակարգի շղթան և բարձրացնում է Հայաստան տեղափոխվելու գրավչությունը: 

«ՀԱԲ»-ի տարածքի ընտրությունը պատահական չէ, այն գտնվում է Երևանի Մաթեմատիկական մեքենաների Ինստիտուտի տարածքում, որը հանդիսացել է փոքր և միջին չափի համակարգիչները և բարձ հուսալիությամբ հաշվողական համակիրների ստեղծման առաջատարներից  Խորհրդային Միության առաջատար գիտեահետազոտական և զարգացման ինստիտուտներից:
«ՀԱԲ»-ը իր տարածքում իրականցվող ծրագրերի արդյուքնում երկրորդ շունչ կտա գիտահետազոտական կենտրոնին: 

«ՀԱԲ»-ի ընդհանուր տարածքը 682.5քմ է, որը բաղկացած է լինելու աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ իրականացնելու, ծրագրերի ներկայացման և այլ անհրաժեշտ տարածքներից: 
Այժմ հայտարարվել է ներքին հարդարման  դիզայնի մրցույթ, որը հայտերը ամփոփվելու են հուլիսի 17-ին: Տարածքի ամբողջ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020թ, դեկտեմբերին: