Դրեյփերի համալսարան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից նախաձեռնված կրթական ծրագիրը, որը ֆինանսավորվում է Հայաստանի կառավարության կողմից, հնարավորություն կտա 15 հայ ձեռներեցի այս տարի ԱՄՆ-ում գործող Դրեյփերի համալսարանում մասնակցել 7 շաբաթ տևողությամբ ծրագրի:
Դրեյփերի համալսարանը Սիլիկոնյան հովտի ամենահայտնի գիտական կենտրոններից է։ Այն հիմնել է վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերը, որը ձեռներեցության եւ բիզնեսի զարգացման յուրօրինակ դասընթացներ է անցկացնում: Համալսարանում դասախոսներն իրական կյանքում թրծված ձեռնարկատերեր են, որոնք ուսանողների հետ կիսվում են իրենց փորձով՝ նախապատրաստելով նրանց պոտենցիալ ներդրողի հետ հանդիպմանն ու սեփական նախագծի, ստարտափի բիզնես ծրագրի  ներկայացմանը։ Համալսարանը ունի  ուսանողներ շուրջ 77 երկրից։

Դրեյփերի համալսարանում գարնան դասընթացին սովորելու պետական կրթաթոշակի  են արժանացել հետևյալ 5 կազմերպությունները՝ ForestGuard, eSwap, YoCup, OORES, ForheFiction:

Եվս 3 ծրագրի հեղինակ՝ Robin, Cerebrus և Garoon, ստացել են կրթաթոշակի մասնակի փոխհատուցում համալսարանի ներկայացուցիչների կողմից, և 50% կրթաթոշակ ստացել են «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից:

Ամռան դասընթացներին մասնակցելու համար հաղթող են ճանաչվել Zoomerang, Jarviz, Magic Cup, eBin, GebeCert ընկերությունները՝ ստանալով պետական ամբողջական կրթաթոշակ: