Պարտավորություններ

1

Մասնակիցներից կպահանջվի ավարտել ամբողջ ուսումնական ծրագիրը ( Կատարել բոլոր առաջադրանքները,   կարդալ բոլոր ուսումնական նյութերը, դիտել՝  տեսանյութերը):

Մասնակիցները 8-շաբաթյա ծրագրի ընթացքում հատկացնելու են շաբաթական առնվազն 12 ժամ

2

Հայկական վիրտուալ քոլեջի հարթակը  ցույց է տալու նաև Ձեր  ակտիվ ներգրավվածությունը կրթական հանդիպումներին, ֆորումներին և  քննարկումներին

3

Դասերը կանցկացվեն շաբաթական երկու անգամ, որոնք կձայնագրվեն, սակայն մասնակիցներից պահանջվում է ներկա լինել բոլոր հանդիպումներին

4

Կունենաք շաբաթական  հանդիպումներ ծրագրի ղեկավարի և դասախոսների հետ

5

Ծրագրի շրջանակում կլինեն հանդիպումներ Սիլիկոնյան հովտում գտնվող հայ համայնքի տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ

6

Ծրագրի ավարտին մասնակիցները ընտրական հանձնաժողովին կներկայացնեն իրենց բիզնես պլանը՝ ցույց տալով 8 շաբաթվա ընթացքում ընդգրկված թեմաներից ստացված գիտելիքները, որը կգնահատվի ընտրող հանձնաժողովի կողմից

7

Անվճար Սիլիկոնյան հովիտ կհրավիրվեն այն մասնակիցները, որոնք  հաջողությամբ կավարտեն ամբողջ ուսումնական ծրագիրը:

8

Հայաստան վերադառնալուն պես՝ մասնակիցները իրենց ձեռք բերած գիտելիքները, փորձը և մշակույթը կփոխանցեն տարածաշրջանի տեխնոլոգիական կենտրոններին, ստարտափներին: