Գործընկերներ

ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղ

ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղը հիմնադրվել է 1960 ականներին աշխարհի տեխնոլոգիական մայրաքաղաքում, և տեղում ներկայացնում է Հայկական Ընդհանուր Բարեգործական Միությունը, աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը նվիրված է պաշտպանելու հայկական ժառանգությունը կրթական, մշակութային, և հումանիտար ծրագրերի միջոցով, ակտիվորեն նպաստում է սիլիկոնյան հովտի ինստիտուտների և Հայաստանի տեխնոլոգիական սեկտորի միջև համագործակցության, ինչպես նաև կրթական տեխնոլոգիաների տարածմանը: Իր տեղային և գլոբալ գործունեության միջոցով, ՀԲԸՄ-ը հանձն է առել ամեն տարի Հայաստանում, Արցախում և Հայկական Սփյուռքում փոփոխել շ  500.000 մարդկանց կյանքը: 1996թ.ից սկսած, ՀԲԸՄ-ը հավատարիմ է մնացել մեկ գլխավոր նպատակի՝ ստեղծել հիմքեր բոլոր հայերի բարեկեցության համար:
 

Հայկական Վիրտուալ Կամուրջ


Հայկական Վիրտուալ կամուրջը հավատարմագրված Հայկական կրթական օնլայն ինստիտուտ է, որը հովանավորվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից՝ հեշտացնելու կրթական տեխնոլոգիաների միջոցով ուսուցանումը: 2009թ.-ից ի վեր առկա են օնլայն վեբինարներ, վիրտուալ համայնքներ, իսկ ինտերակտիվ էլ. գրքերը բաց են ցանկացած անձի համար: Հայկական վիրտուալ կամուրջը առաջարկում է վիրտուալ և հիբրիդային դասասենյակներ էլ. սովորողների համար: Հայկական վիրտուալ կամուրջի առաքելությունն է կառուցել վիրտուալ ուսումնական համայնք, որը նպաստում է կրթությանը և սոցիալական  կապերին աշխարհում: