Հայկական Վիրտուալ Կամուրջ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ստեղծել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը՝ տարածաշրջանում մրցունակ և տեխնոլոգիապես զարգացած երկիր դառնալու համար: Մեր նպատակն է Հայաստանը կապել միջազգային այլ տեխնոլոգիական կենտրոնների հետ` օգտագործելով հայկական գիտական ​​մտքի ուժը և հենվելով Սփյուռքի հնարավորությունների ու ներուժի վրա: 

Այս ծրագիրը նախագծվել է Հայկական ընդհանուր բարեգործական միության (ՀԸԲՄ) Սիկիկոնյան հովտի պալատի կողմից՝ հիմնվելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից գլխավորած հայկական պատվիրակության այցի ընթացքում ստորագրված փոխըմբռման հուշագրի վրա: ՀԸԲՄ-ն լինելով շահույթ չհետապնդող հայկական ամենախոշոր կազմակերպություն՝ ի շահ ծրագրի, աջակցում է տասնամյակների ընթացքում Սփյուռքի հետ հաստատած և զարգացրած կապերով:

Ծրագիրը բաղկացած է ինկուբացիոն և աքսելերացիոն բաղադրիչներից, որոնք նախատեսված են հայկական ընկերությունների պահանջները բավարարելու համար:

Ծրագրի ինկուբացիոն բաղադրիչն իրականացվում է Դրեյփերի համալսարանի հետ, որը Սիլիկոնյան հովտում ձեռնարկատիրական ուսուցման առաջատար ծրագրերից է: Տասնհինգ ձեռնարկատերերի կշնորհվեն պետական կրթաթոշակներ՝ այնտեղ սովորելու համար: Վերադառնալով Հայաստան, ձեռք բերած գիտելիքները, փորձը և մշակույթը կփոխանցեն տարածաշրջանի տեխնոլոգիական կենտրոններին,  ստարտափներին:

Ծրագրի աքսելերացիոն բաղադրիչը ներառում է մի շարք ոլորտներում Սիլիկոնյան հովտի առաջատար փորձագետների՝ ճանաչված միջազգային ընկերությունների հիմնադիրների և տնօրենների, ներդրումային ընկերությունների ղեկավարների և անվանի բուհերի մանկավարժների անմիջական մասնակցությունը:

Վիրտուալ կամուրջի աքսելերացիան նպատակ ունի ձեռնարկատերերին նախապատրաստել միջազգային շուկաներ մուտք գործելու ընթացակարգերին ու մեխանիզմներին, ինչպես նաև ուղղակիորեն նպաստել Սիլիկոնյան հովտում բիզնեսի զարգացման հնարավորություններին:

Ծրագրերը կազմվել են` նպատակ ունենալով ձեռներեցներին ապահովելու տեխնիկական և բիզնես թեմաներով դասընթացներ: ՀԸԲՄ-ի կողմից աշխարհի տարբեր երկրների ներկայացուցչությունների հետ տարիներ շարունակ հաստատված կապերը, հզոր հայկական սփյուռքը կապահովեն ծրագրի երկարատև արդյունքները:

Վիրտուալ կամուրջի աքսելերացիայի առաջին խմբի համար կընտրվեն տաս ընկերություն, որի նպատակն է ընտրել ընկերություններ, որոնք մշակել են նախատիպ կամ արդեն մեկնարկել են որևէ արտադրանք կամ ծառայություն: Ծրագիրը հնարավորություն է տալիս կապեր ձեռք բերել Սիլիկոնյան հովտում, բացահայտելու ուղիներ՝ նոր հաճախորդներ ներգրավելու, ինչպես նաև հանդիպելու ներդրողներին՝ ներդրումներ ստանալու նպատակով: