Ընտրության ընթացակարգ

1

Դիմումները կընդունվեն www.armenianvirtualbridge.am էլ. հարթակում

2

Դիմում-հայտերում ներգրավված բոլոր հարցերին պատշաճ պատասխանելը պարտադիր է

3

Հայտերը դիտարկելու և գնահատելու համար ստեղծվել է Սիլիկոնյան հովտից անկախ ընտրական հանձնաժողով` ստարտափների և խոշոր ընկերությունների փորձագետների մասնակցությամբ
 

4

Դիմումները կգնահատվեն երկու փուլերով՝

  • Առաջին փուլում ընտրող հանձնաժողովը կվերանայի Ձեր հայտի բաղադրիչները` որոշելու, արդյոք այն բավարարում է աքսելերացիայի նվազագույն չափանիշներին
  • Երկրորդ փուլի ընթացքում ընտրող հանձնաժողովը կգնահատի Ձեր կողմից ներկայացված առաջարկ-տեսանյութը, տրամադրված նյութերը և հարցերի պատասխանները՝ որոշելու, արդյոք ընկերությունը համապատասխանում է աքսելերատորին

5

Ընտրված լավագույն 15 ընկերությունների հետ տեղի կունենան անհատական վիրտուալ հանդիպումներ` հետագայում ընկերության կարիքները հասկանալու, աքսելերացիայի ազդեցությունը գնահատելու նպատակով